Վաղը՝ ժամը 12.00-ից, չորս ուղղություններով պարալիզացնելու ենք ողջ Երևանը․ Իշխան Սաղաթելյան
Политика«Դիմադրություն» շարժումն այսօր արդեն հինգերորդ օրն է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում։
Այսօր երեկոյան տեղի ունեցավ հանրահավաք, որի ժամանակ ԱԽ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը՝ ժամը 12.00-ից, չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։
«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնեւմ ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,– ասել է նա։
Սաղաթելյանը, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, ասել է, որ «ազգակործան պատուհասի» հետ սեղան չեն նստելու: