Այնքան լավ է այս ամենը, չարիքը չի կարող հարատև լինել. Շուշան Պետրոսյան
ОбществоԱյսօր վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացնում են անհնազանդության խաղաղ ակցիաներ։
Բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանն առաջին օրվանից ցուցարարների շարքում է:
1or.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ իմանալու կարծիքը կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Հարցին՝ փողոց դուրս եկած քաղաքացիների քանակը բավարար կլինի իշխանափոխություն իրականացնելու համար, Պետրոսյանը պատասխանեց.
«Երեկ մրսել եմ, ինձ լավ չեմ զգում, երկար չեմ կարող խոսել: Միայն կասեմ, որ այնքան լավ է այս ամենը, չեն հաջողելու, չարիքը չի կարող հարատև լինել»:
Մարիամ Նալբանդյան