Եթե մի հոգու քթից արյուն եկավ, ամբողջ պատասխանատվությունն իշխանության վրա է, որովհետև մենք խաղաղ իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները. Արթուր Վանեցյան
ПолитикаՊայքարի հերթական օրն է, այսօր ավելի շատ մարդ կա մեզ հետ: Այս մասին Ազատության հրապարակից մեկնարկող երթից առաջ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը նշեց՝ այս շարժումը մեր բոլորինն է, բոլոր այն մարդկանցը, ով սիրում է Հայաստանը և Արցախը։
«Միացեք, որ վաղը ձեր երեխաների, ձեր թոռների աչքերի մեջ կարողանաք նայել։ Երիտասարդներ, միացեք, որ կարողանաք ապրել մի երկրում, որտեղ կլինի անվտանգ։ Չենք հոգնելու, պայքարելու ենք և պայքարելու ենք մինչև վերջ»,- ասաց նա։
Վանեցյանը ընդգծեց՝ խաղաղություն են բերելու երկրին և ժողովրդին։
«Երբ ասում են՝ ընդդիմությունն իր գործողություններով բերելու է քաղաքացիական բախումների, հիմա պաշտոնապես ասում եմ, որ ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Եթե մի հոգու քթից արյուն եկավ, ամբողջ պատասխանատվությունն իշխանության վրա է, որովհետև մենք խաղաղ իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները»,- ասաց նա:
Նա հայտնեց, որ ապրիլի 30-ին անցկացվելու է հերթական որթը, իսկ հետո ազդարարվելու է պայքարի վճռական փուլի մասին։