Իմ անունից և իմ եղբոր անունից կախվելը ձեզ համար գործելաոճ եք դարձրել. Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքը՝ Արամ Աբրահամյանին
Политика«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «նախկինների» և «ներկաների» «սափրագլուխ ախրաննիկներին»:
«Ռոբերտ Քոչարյանի ժամանակ օլիգարխների սափրագլուխ «ախրաննիկները» անպատիժ մարդ էին ծեծում և «տեցի կրուգներում» փոխհրաձգություններ էին սարքում: Սերժ Սարգսյանի օրոք այդ դեպքերը էապես նվազել էին, բայց պետական պաշտոնյաների թիկնապահներն ու «կարմիր բերետավորները» նույնքան դաժան էին և ամբարտավան: Այդ ավանդույթները շարունակվում են նաև հեղափոխությունից հետո: Եվ խնդիրն այն չէ, որ այդ մասնագիտության մարդիկ տառապում են ինչ-որ պաթոլոգիկ սադիզմով: Ո՛չ, նրանք առաջնորդվում են իրենց «շեֆերի» ցանկություններով և նախապատվություններով: Առաջ Սերժ Սարգսյանի եղբայրն էր, հիմա Ալեն Սիմոնյանի և Արայիկ Հարությունյանի եղբայրներն են: Եվ դարձյալ՝ չեմ հավատում, որ 2018 թվականին մեր հեղափոխականները խաբում էին, որ իրենք գալիս էին իշխանության՝ «նախկինների» նման դառնալու համար, ինչպես հիմա ասում են ընդդիմադիրներից ոմանք: Ո՛չ, վստահ եմ, որ նրանք անկեղծորեն կարծում էին, որ իշխանական աթոռներին հասնելուց հետո, նրանք նույն մարդը կմնան, որ բիզնեսներին և մեդիառեսուրսներին տիրանալու մասին չեն մտածի, որ իրենց տեղաշարժերով ոչ մեկին նեղություն չեն տա, և հաճախ աշխատանքի կգնան հեծանիվով կամ մետրոյով: Իսկ ինչո՞ւ չեղավ այնպես, ինչպես որ նրանք և մենք էինք ցանկանում»,- հարցնում է լրագրողը, հետո ինքն իր հարցին պատասխանում՝ երբ դու սովորական մարդ ես (ուսանող կամ վարորդ), դու հետևում ես վարքային մեկ մոդելի, իսկ երբ բանտապետ ես կամ «ախրաննիկ», այդ դերը քեզնից բոլորովին այլ վարք է պահանջում: Նույնը՝ երբ դու շարքային քաղաքացի ես (ակտիվիստ ես, ֆեյսբուքյան ստատուսագիր ես), կամ՝ իշխանավոր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Առաջարկվող դերը մարդուց պահանջում է համապատասխան վարք: Խնդիրն այն է, որ մարդու առաջ նման պահանջ չդրվի:
1or.am-ը նկատեց, որ Աբրահամյանի գրառումը մեկնաբանել է անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մասնավորապես գրելով.