Կենդանակերպի նշանների լավագույն հայրիկները
ОбществоՄենք անկեղծորեն հավատում ենք, որ հոր սերն ու հոգատարությունը ոչ մի կերպ կախված չէ նրա ծննդյան ամսաթվից: Ճիշտ այնպես, ինչպես մենք հավատում ենք, որ աստղերով հնարավոր չէ որոշել լավագույն ծնողին։ Անշուշտ, յուրաքանչյուր հայրիկ լավագույնն է իր երեխայի համար:
Սակայն այսօր Past.am-ը ձեզ կներկայացնի, թե ովքեր են համարվում լավագույն հայրկները ըստ կենդանակերպի նշանների։
Խոյ հայրիկ
Խոյերը սիրում են երեխաների հետ ժամանակ անցկացնել մաքուր օդում՝ քայլել, սպորտով զբաղվել, ճամփորդել։ Բացի այդ, Խոյ հայրերը առատաձեռն են, նրանք կարող են բավականաչափ երես տալ երեխային։ Այս հայրիկները խիստ են իրենց երեխաներին դաստիարակելու հարցում, և որդու կամ դստեր գնահատականները նրանց համար շատ կարևոր են:
Ցուլ հայրիկ
Երեխայի հենց ծնունդից Ցուլը նվերներով կհեղեղի թե՛ նորածնին, թե՛ մայրիկին։ Նրանք կսիրեն, կպաշտեն և կփայփայեն, բայց տակդիրները փոխելու և գիշերային հերթափոխով օգնությունը սպասել չարժե: Ցուլ հայրիկը սիրում է պարծենալ իր երեխայի հաջողությամբ՝ և՛ հարազատների, և՛ ընկերների, և՛ անծանոթների հետ:
Երկվորյակ հայրիկ
Երկվորյակ հայրերը վաղ տարիքից երեխաների մեջ սեր են սերմանում գրականության, լավ երաժշտության և որակյալ կինոյի նկատմամբ։ Երկվորյակ հայրիկը դժվար թե երեխայի հետ ֆուտբոլ դիտի, դստերը մարմնամարզության տանի, սրան հակառակ նրանք կուսումնասիրեն քաղաքի բոլոր թանգարաններն ու արվեստի պատկերասրահները: Նման պատրաստվածության և խնամքի շնորհիվ Երկվորյակ տղամարդկանց երեխաները հաջողությունների են հասնում իրենց ուսման և կարիերայում։