3 գլխավոր ուղղությունը, որը պետք է «կարգի բերվի» իշխանափոխությունից հետո. Տիգրան Աբրահամյան
ПолитикаՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
3 գլխավոր ուղղությունը, որը պետք է «կարգի բերվի» իշխանափոխությունից հետո։
1. Անվտանգային համակարգ, սա վերաբերվում է ինչպես բանակին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Ներքին և արտաքին անվտանգային խնդիրները շարունակում են խորացման ու ճահճացման միտումներ դրսևորել, որի դեմն արագ պետք է առնել։
2. Արտաքին քաղաքականություն, միջազգային հանրության և հիմնական դերակատարների համար ընկալելի դառնալու և համահայկական շահերը պատշաճ ձևով ներկայացնելու առաջնահերթություն։
Սա բխում է նաև անվտանգության բաղադրիչն ապահովելու տրամաբանությունից։
3. Կառավարման համակարգի կառուցում/վերակառուցում, արդյունավետ սիստեմի ստեղծում։
Ցանկացած ճգնաժամի պարագայում՝ համավարակից մինչև պատերազմական գործողություններ, արդյունավետ ելքը կախված է կառավարման համակարգը ժամանակին գործի դնելուց և դրա արդյունավետությունից։
Անելիքները հսկայական են՝ վերջը նույնիսկ չի էլ երևում, բայց կարծում եմ, որ պետք է սկսել այս 3 խոշոր ուղղություններից։