Այս պահին Արցախում եմ. Էդուարդ Շարմազանով
ПолитикаԷդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
Այս պահին Արցախում եմ։
Այցելեցի հերոսների շիրիմներին։
Այդ նույն պահին Հայաստանի խորհրդարանում հայտարարում են,որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի։
Ով կարծում է ,որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է լինել թող փասա-փուսեն հավաքի ու գնա Բաքու ապրելու ու մուղամ լսելու,այ կապիտուլյանտներ։
Հ.Գ. Հերիք է կախվես նախկին իշխանությունից,այ կապիտուլյանտ։
Սերժի ժամանակ նույնիսկ ալիեւն էր խոսում Արցախի անկախությունից։
Իսկ Նիկոլի ժամանակ նույնիսկ Նիկոլը չէ խոսում Արցախի անկախությունից։
Նախկինը Եռատոն է թողել,դու՝ հանձնված Շուշի ,Հադրութ,Թալիշ ու Մատաղիս։