Լեհաստանը սառեցնում է հարաբերությունները Հունգարիայի հետ
Международное«Լեհաստանը չի կարող համագործակցել Հունգարիայի հետ, քանի դեռ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմի վերաբերյալ չի փոխվել»,- այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին, հայտնում է УНН-ը։
Նրա խոսքով` երբ Օրբանն ասում է, որ չի կարող տեսնել, թե ինչ է տեղի ունեցել Բուչայում, նրան պետք է խորհուրդ տալ դիմել ակնաբույժի։