ՔՊ-ական պատգամավորները հանդես են եկել լրագրողների դեմ նոր նախագծով․ «Հրապարակ»
Пресса«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը հանդես են եկել լրագրողների դեմ հերթական նախագծով՝ առաջարկում են պետական մարմիններին հնարավորություն ընձեռել, որ անցանկալի լրագրողներին կարողանան զրկել հավատարմագրից։ Երեկ նրանք շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ։ Գործող օրենքով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:
«Ստացվում է, որ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող․․․ հիմքերի առկայության դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը»,- գրել են հեղինակները՝ առաջարկելով օրենքի բացը լրացնել․ «Պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում» դադարեցնել լրագրողի հավատարմագրումը: Ի դեպ, հենց Լիլիթ Մինասյանն էր 2018-ի ամռանը «Հրապարակի» դեմ ֆեյսբուքյան արշավ կազմակերպողը։ Փաստորեն, հին հիվանդությունը խորացել է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։