Նախագահ Վահագն Խաչատուրյանը դատավորներ է նշանակել
ПолитикаՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դատավորներ է նշանակել, այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահի հրամանագրերից մեկով Բակուր Գրիգորյանը նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մարտի 31-ի ԲԴԽ-35-Ո-70 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Բակուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,– ասվում է հրամանգրում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Կարեն Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 4-ի ԲԴԽ-36-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Կարեն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,– ասվում է նախագահի հրամանագրում: