Մայրության և գեղեցկության միամսյակի առթիվ FLYONE ARMENIA-ն երկու ավիատոմս է նվիրել մրցույթի հաղթողին
ОбществоFLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 7-ին ամփոփել է մայրության և գեղեցկության առթիվ անցկացված մրցույթի արդյունքները:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից, կանանց միամսյակը հիշարժան դարձնելու նպատակով FLYONE ARMENIA-ն երկու ավիատոմս է նվիրել անցկացված մրցույթի հաղթողին։ Ավիատոմսերը վավեր կլինեն մեկ տարի ժամկետով եւ կգործեն ցանկացած ուղղությամբ:
Մրցույթը մեկնարկել էր մարտի 8-ին և ամփոփվել ապրիլի 7-ին` FLYONE ARMENIA-ի սոցիալական հարթակներում։ Հաղթող մասնակցի ընտրությունը կատարվել է պատահականության սկզբունքով:
FLYONE ARMENIA-ն շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին և խոստանում է ավելի հաճախ իրականացնել նման մրցույթներ:
FLYONE ARMENIA ընկերության մասին FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը: FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Փարիզը, Լիոնը, Ստամբուլը և Սոչին: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը: FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է: FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում: