Ատամի խոզանակի օգտագործման 5 անհավանական եղանակ, որոնց մասին քչերը գիտեն
ОбществоԱտամի խոզանակը հիգիենայի հիմնական միջոց է, որը նախատեսված է մեխանիկական մաքրման միջոցով ատամնանստվածքների հեռացման, ինչպես նաև լնդերի մերսման համար։ Այն հիմնականում օգտագործվում է բերանի խոռոչի հիմնական պարագայի՝ ատամի մածուկի հետ միասին։
Սակայն ատամները մաքրելուց զատ ատամի խոզանակն օգտագործում են նաև այլ նպատակներով:
Armenia24.live-ը ներկայացնում է ատամի խոզանակի օգտագործման 5 անհավանական եղանակ՝
1. Շուրթերը խնամելու համար
Ատամները մաքրելուց հետո անհրաժեշտ է հոգ տանել նաև շուրթերի մասին: Ատամների խոզանակով շուրթերը մերսելու դեպքում դրանք ավելի առողջ կդարձնեք, ինչպես նաև կհեռացնեք անպետք մաշկը:
2. Սանրվածքն ուղղելու համար
Որպեսզի մազերը դուրս չգան սանրվածքից, մի փոքր լաք կամ մուս քսեք խոզանակին և սանրեք մազերը:
3. Հոնքերը խնամելու համար
Այսօր կանայք նախապատվություն են տալիս բնական, խնամված հոնքերին: Եթե ձեռքի տակ հատուկ միջոց չունեք, ապա ատամների խոզանակը կարող է դրանք լավ հարդարել:
4. Կուտիկուլայի համար
Կուտիկուլան փափկեցնելու համար ձեռքերը դրեք ջրի մեջ, ապա մերսեք խոզանակով:
5. Գեղեցիկ մատնահարդարում
Եղունգներին լաք քսեք, այնուհետև սկսեք խոզանակով դրա վրայով անցնել :