ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
ОбществоՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ամփոփել է ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ապրիլի 2-ին ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»:
Նշվում է նաև, որ խաղաղապահները 27 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով իրականցվել է պարեկություն։