2021-ին ինքնասպանություն կատարած անձանց կազմում 14 տարեկանից ցածր անձինք չկան, գերակշիռ մաս են կազմում գործազուրկները և թոշակառուները․ Դատախազություն
ПравоՀՀ Դատախազությունը հրապարակել հանցագործությունների դեմ պայքարի, հանցավորության հակազդման ուղղությամբ կատարված 2021թ-ի կատարած աշխատանքները։ Ըստ Դատախազության հրապարակած տվյալների 2021 թվականին արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 564 դեպք՝ նախորդ տարվա 663-ի դիմաց: Փաստորեն՝ այդ դեպքերի թիվը նվազել է 99-ով կամ 14.9%-ով: Ընդ որում՝ հաշվետու ժամանակահատվածում ինքնասպանությունների թիվն առանձին կազմել է 191՝ նախորդ տարվա 183-ի դիմաց:
Ինքնասպանության դեպքերն աճել են 8-ով կամ 4.4%-ով, իսկ ինքնասպանության փորձի դեպքերը նվազել՝ 107-ով կամ 22%-ով:
Փաստենք, որ 2021 թվականին ինքնասպանություն կատարած անձանց կազմում 14 տարեկանից ցածր անձինք չկան, իսկ նախորդ տարի նշված անձանց թիվը 1 էր:
2021 թվականին ինքնասպանության դիմած 14-17 տարեկանների թիվը կազմել է 7՝ նախորդ տարվա 4-ի դիմաց:
Նշենք, որ 2021 թվականին ինքնասպանության դիմած 191 անձից 67-ը եղել է գործազուրկ, 51-ը՝ թոշակառու: Գործազուրկ կամ թոշակառու են եղել ինքնասպանություն դիմած անձանց 62 -ը կամ 118-ը:
Նախորդ տարի ինքնասպանության դիմած 183 անձանց գերակշիռ մասը՝ 63.4 -ը կամ 116-ը եղել են գործազուրկ կամ թոշակառու, այդ թվում՝ գործազուրկ են եղել 68-ը, թոշակառու՝ 48-ը:
Փաստորեն, 2021 թվականին, ինչպես և նախորդ տարի ինքնասպանության դիմած անձանց թվում շարունակում եմ գերակշիռ մաս կազմել գործազուրկներն և թոշակառուները: