Արտակարգ դեպք Նոյեմբերյանում. 21 տարեկան տղային կախված են գտել
ОбществоԱյսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Նոյեմբերյանում: Ընտանիքի անդամները 21-ամյա Ռ.Մ.-ին կախված են հայտնաբերել:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից մեզ հայտնեցին, որ նախնական վարկածով՝ տղան հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել.
«Գործը փոխանցվել է Նոյեմբերյանի քննչական բաժին, այլ մանրամասներ այս պահին մեզ հայտնի չեն»:
Հարևանների պնդմամբ՝ ինքնասպանություն գործած տղայի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում.
«Իրենք շատ աղքատ են, խեղճ: Մեր իմանալով՝ երեխան ինչ-որ հիվանդություն ուներ: Շատ բան չգիտեմ, միայն գիտեմ, որ առավոտից տղայի հորն էին փնտրում, որ հայտնեն լուրը»,- ասաց հարևաններից մեկը:
Մարիամ Նալբանդյան