ԱրարատԲանկը ճանաչվել է Ria Money Transfer–ի «Տարվա գործընկեր»
ОбществоԱրարատԲանկը Ria Money Transfer համակարգի կողմից հերթական անգամ արժանացել է 2021թ․«Տարվա գործընկեր» մրցանակին։
Մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով իրականացված գործարքների ծավալն ու քանակը, սպասարկման որակը, համապատասխանությունը ՓԼԱՖ կանոններին, համատեղ արշավների արդյունավետության աստիճանը։
«Ուրախ ենք, որ այս տարի ևս Ria Money Transfer համակարգի կողմից արժանցել ենք «Տարվա գործընկեր» մրցանակին, ինչը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում կփորձենք պահպանել մեր դիրքերն ու ապահովել ցուցանիշների կայուն աճ»,- ասել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ Ria Money Transfer համակարգը բավականին մեծ աշխարհագրական ծածկույթ ունի՝ ընդգրկելով ավելի քան 160 երկիր։