Ֆրանսիան ապրիլի 1-ից կրկին տուրիստական վիզաներ կտրամադրի ՌԴ քաղաքացիներին
МеждународноеՖրանսիան ապրիլի 1-ից վերացնում է համավարակով պայմանավորված սահմանափակումները ռուսներին տուրիստական վիզաներ տրամադրելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանության հայտարարության մեջ:
Դեսպանությունից նշել են, որ «վիզայի ստացումը դեռ չի ենթադրում ավտոմատ կերպով մուտք գործել Ֆրանսիա»: «Վիզայի տրամադրումը չի երաշխավորում անհապաղ երկրի տարածք մուտք գործելու հնարավորությունը, որտեղ սահմանին դեռևս գործում են սահմանափակումներ»,- ասվում է հայտարարության մեջ: