Կարեն Քոչարյանն այսօր նշում է 55-ամյակը
ОбществоՔաղտեխնոլոգ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի վարող Կարեն Քոչարյանն այսօր նշում է ծննդյան 55-ամյակը:
1or.am-ը որոշեց շնորհավորել վերջինիս և մի քանի բլից հարց ուղղել:
- Ո՞րն է ձեր 55-ամյա կյանքի ամենահիշվող օրը:
- Երևի թե երեխաներիս ծննդյան օրերը:
- Ամենահիշվող ծննդյան նվե՞րը:
- Չկա այդպիսի նվեր, յուրաքանչյուր նվեր ինձ համար հիշվող է:
- Ամենաանսովոր ծննդյան շնորհավորա՞նքը:
- Ծննդյան հետ կապված չի եղել, ուրիշ առիթով եմ ստացել ամենաանսովորը:
- Ամենատպավորվող տարեդարձը՞:
- Յուրաքանչյուր տարիք իր վառ տպավորություններն է թողել: Կյանքիս յուրաքանչյուր տարին տարբեր էտապներում տարբեր էմոցիաներ է թողել՝ մանկական, հետո դպրոցական, ուսանողական, երիտասարդական, գործնական, հետո՝ արդեն ընտանիք:
- Եթե հնարավորություն ունենայիք ժամանակը հետ տալու և հայտնվելու այդ էտապներից մեկում, ո՞ր տարիքը կուզենայիք ետ բերել:
- Միմիայն ուսանողություն:
- Կա մի բան, որ այդպես էլ չեք արել ուսանող տարիներին, որի համար փոշմանում եք և վերադառնալու դեպքում անպայման կանեիք:
- Չկա այդպիսի բան, ամեն ինչ կանեի նույնությամբ:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք 55-ից:
- Նույնը, ինչ մնացած բոլոր տարիքներից:
Մարիամ Նալբանդյան