G7-ի երկրները հրաժարվել են գազի դիմաց վճարել ռուբլով
МеждународноеG7-ի բոլոր երկրները չեն վճարի ռուսական գազի մատակարարումների համար ռուբլով՝ չնայած Մոսկվայի պահանջին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվի պառակտել G7-ի միասնությունը, որի վրա նա ակնհայտորեն հույս է դնում։ «Մեծ յոթնյակի» պատասխանը միանշանակ է. պայմանագրերը կհարգվեն»,- եզրափակել է նախարարը։
Արևմտյան երկրները նոր պայմանը մեկնաբանում են որպես գործող պայմանագրերի միակողմանի և բացահայտ խախտում, որտեղ վճարման ձևաչափը նախատեսված է, և այն տարբերվում է ռուբլով վճարումից։ Պայմանագրերը պետք է ուժի մեջ մնան, ընդգծել է Հայեկը, և ընկերությունները պետք է պահպանեն դրանք։