«Երկրորդ ճակատ» կամ «աղմուկի տակ գործել». փորձագետը խորհուրդ է տալիս չշտապել Ղարաբաղում
ПолитикаEadaily.com-ը գրում է, որ Բաքուն կարող է խորապես սխալ հաշվարկել, եթե ուկրաինական իրադարձությունների ֆոնին որոշի հաշվի չառնել Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Այս մասին լրագրողների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը։
«Երբ արևմտյան առաջնորդները կամ արևմտյան վերլուծաբանները միաձայն սկսում են խոսել, որ Ռուսաստանը սխալ է հաշվարկել, հրահրել է Արևմուտքի զայրույթը և անպայման կվճարի դրա համար, ոմանք կարող են կեղծ ակնկալիքներ ունենալ, որ տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը ոչ մի արժեք չունի: Այստեղ շատ կարևոր է չշտապելը, քանի որ շտապելու դեպքում հնարավոր է ավելի ուշ զղջալ»,- ասել է Սիլաևը։
Նա չի համաձայնել լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Մոսկվան չի արձագանքում Բաքվի ագրեսիվ գործողություններին։
«Դա չի նշանակում, որ մենք կույր ենք։ Դա չի նշանակում, որ մենք ոչինչ չենք նկատում, այն իրավիճակը, որ ստեղծվել է Ղարաբաղում խաղաղապահների շուրջ, իհարկե, նկատվել է, և դրա վրա աշխատանքներ են տարվում»,- ասել է Սիլաևը։
Փորձագետը նաև նշել է, որ Ադրբեջանի գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում չեն կարող դիտարկվել որպես Ռուսաստանի դեմ ուղղված «երկրորդ ճակատ» Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին։
«Ես դա չէի անվանի «երկրորդ ճակատ», քանի որ, նախ, եթե կա երկրորդ ճակատ, ապա այն պետք է լինի Ռուսաստանի դեմ։ Եվ ուրեմն ուզում եմ հարցնել. ի՞նչ կապ ունի Ղարաբաղը։ Եթե Ռուսաստանը տեսլական ունի, կա հաստատ ցանկություն կանխելու Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և կանխելու Ուկրաինայի տարածքի ռազմական զարգացումը ՆԱՏՕ-ի կողմից, ապա նորից ի՞նչ կապ ունի Ղարաբաղը դրա հետ։ Ինչո՞ւմ են այդ ամենում մեղավոր ղարաբաղցիները։ Երկրորդ հերթին երկրորդ ճակատը շատ բան պարտադրող ձևակերպում է։
Ավելին...