FLYONE ARMENIA-ն իրականացրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի չարտերային չվերթը
ОбществоFLYONE ARMENIA ավիաընկերութունը մարտի 27-ին իրականացրեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի չարտերային չվերթը դեպի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային թիմի հետ:
Իրադարձության կապակցությամբ տված մեկնաբանությունում FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց. «Մեր համար պատիվ ու պատասխանատվություն է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեզ է վստահել հավաքականի համար այս չվերթների կազմակերպումը: Մեր ավիաընկերությունը դրանք իրականացնելու է ամենաբարձր մակարդակով:
Ֆուտբոլի մեր ազգային թիմին մաղթում ենք նորանոր հաղթանակներ, իսկ ֆուտբոլասերներիս՝ բազում բերկրալից պահեր»:
FLYONE ARMENIA-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշեց. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ այս համագործակցությունը մեծ կարևրություն ունի FLYONE ARMENIA-ի համար։ Մենք ուրախ ենք աջակցելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականին` ապահովելով որակյալ և անխափան թռիչքներ»։