Ի՞նչ դնել դրամապանակի մեջ, որպեսզի հարստությունը երբեք չլքի ձեզ
ОбществоԲոլոր ժամանակներում մարդիկ մոգական արարողություններ են կատարել, որոշակի կանոնների և նշանների են հետևել, որպեսզի փողի համար ճանապարհ բացեն դեպի տուն։ Ի՞նչ է պետք անել, որպեսզի տունը բոլոր առումներով հարուստ ներքին պարունակություն ունենա։
Եկեք պարզենք Armenia24.live-ի հետ միասին։
Դրամապանակն առնելուց անմիջապես հետո դրա մեջ պետք է փող դնել և պատկերացնել, որ դրա մեջ այն շատ է լինելու և միշտ։ Փողերը պետք է դասավորել մի ուղղությամբ, արժանավայել, պետք չէ դրանք ծալել։ Որպեսզի դրամապանակը դեպի իրեն փող բերի, այն երբեք չպետք է դատարկ մնա։ Դրամապանակում նաև բանկային քարտեր է կարելի պահել, միայն թե ոչ կրեդիտային։
Ներկայացնենք մի քանի թալիսմաններ, որոնք պետք է պահել դրամապանակում.
• Դարչինի փայտիկ,
• Կարմիր թելով կապված չինական երեք մետաղադրամ,
• Փոքրիկ հայելի, որը կբազմապատկի ձեր ունեցածը,
• Լոբազգիներից ինչ–որ մի բան, հենց լոբու հատիկ. այն պահպանում է փողերը:
Դրամապանակի մեջ պետք չէ պահել.
• Չեկեր, տոմսեր, այցեքարտեր,
• Ժամկետն անց բանկային քարտեր,
• Ժամկետն անց դեղատոմսեր, հակառակ դեպքում փողերը դեղերի վրա կգնան։