Մրջյունը փորձել է ադամանդ «գողանալ» ոսկու խանութում
ОбществоՄրջյունն առաջին հայացքից թույլ ու անօգնական միջատ է թվում, սակայն իրականում այն ընդունակ է «գողության» ու կարող է անգամ ադամանդ տանել:
Armenia24.live-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է փոքրիկ մրջյունը վերցնում ադամանդյա քարն ու փորձում այն իր հետ տանել:
Եվ չնայած որ քարը միջատի մարմնի ծավալից ավելի ծանր է, դա չի խանգարում նրան բարձրացնել ադամանդը:
Հայտնի է, որ համացանցում հիթ դարձած տեսանյութն արվել է ոսկու խանութում:
Հավելենք, որ աշխարհում կա մրջյունի ավելի քան 12.000 տեսակ: Հետաքրքրական է, որ այս արարածները կարող են իրենց քաշից 10 անգամ ավելի ծանր բաներ բարձրացնել: