Զելենսկին բանակցում է «Օսկարի» կազմակերպիչների հետ՝ մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալու համար. New York Post
МеждународноеՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցում է Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի հետ, որպեսզի «Օսկար» մրցանակաբաշխության կիրակնօրյա հեռարձակման ընթացքում հանդես գա տեսաուղերձով․ տեղեկացնում է New York Post-ը։
Նշվում է, որ ակադեմիայի պաշտոնյաները դեռեւս քննարկում են՝ արդյոք արժե, որ Զելենսկին հանդես գա շոուի ընթացքում0: Պարզ չէ նաեւ, թե դա կլինի ուղիղ միացում, թե կմիացնեն տեսագրությունը։Աղբյուրներն ասել են, որ բանավեճն այն հարցի շուրջ է, թե արդյոք «Օսկարը» պետք է ապաքաղաքական մնա՝ ՌԴ-ի ՈՒկրաինա ներխուժման շրջանակներում։
Ակադեմիան հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունըը:
ABC հեռուստաալիքը, որը հեռարձակում է շոուն, ըստ լուրերի, կողմ է, որ նախկին դերասան Զելենսկին հայտարարությամբ հանդես գա: Լրատվամիջոցը, սակայն, նույնպես չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Միեւնույն ժամանակ կարծիք կա, որ ուկրաինացի դերասանուհի Միլա Կունիսը, որն իր ամուսնու՝ Էշթոն Քեթչերի հետ 35 մլն դոլար է հավաքել Ուկրաինայից փախստականների համար, հայտարարությամբ հանդես կգա մրցանակաբաշխության ժամանակ: