Կիևում հրետակոծության հետևանքով մահացել է The Insider-ի լրագրողը
МеждународноеThe Insider-ի լրագրող Օքսանա Բաուլինան մահացել է Կիևում հրետակոծության հետևանքով՝ խմբագրական առաջադրանքը կատարելիս։ Նա նկարահանելիս է եղել մայրաքաղաքի Պոդոլսկի թաղամասի ռուսական զորքերի գնդակոծությունից հետո ավերածությունները և հայտնվել նոր հրթիռակոծության տակ։ Նրա հետ մեկ այլ քաղաքացի է մահացել, նրան ուղեկցող երկու հոգի վիրավորվել են և հոսպիտալացվել։ Այս մասին հաղորդում է The Insider-ը:
«Մինչ The Insider-ին միանալը Օքսանան աշխատել է Հակակոռուպցիոն հիմնադրամում: Այն բանից հետո, երբ կազմակերպությունը ընդգրկվեց ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում, ստիպված եղավ հեռանալ Ռուսաստանից։ Որպես թղթակից Օքսանան մեկնել է Ուկրաինա, որտեղ նրան հաջողվել է մի քանի ռեպորտաժներ պատրաստել Լվովից և Կիևից։ The Insider-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Օքսանայի ընտանիքին և ընկերներին»,- ասվում է հաղորդագրությունում։