Մկրտիչ Արզումանյանը՝ Հայկ Մարությանի հետ համագործակցության հնարավորության մասին
ОбществоԵրեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կարծես վերադառնում է իր նախկին աշխատանքին. դերասանը քաղաքական բնույթի ստենդափ է պատրաստում:
Ըստ MediaNews-ի տեղեկությունների՝ Հայկ Մարությանն ավելի վաղ առաջարկել է երբեմնի իր գործընկերոջը՝ Մկրտիչ Արզումանյանին միասին ելույթ ունենալ բեմադրվող սիթքոմում, սակայն Կարգին Մկոն մերժել է Հայկ Մարությանին։
1or.am-ը փորձեց կապ հաստատել դերասանների հետ՝ ստուգելու տարածված տեղեկությունների ճշմարտացիությունը:
Մեզ հետ զրույցում Մկրտիչ Արզումանյանը հրաժարվեց պատասխանել «անհասկանալի հարցերի».
«Չեմ ուզում ոչ մի բան մեկնաբանել, չեմ հասկանում՝ ինչ եք հարցնում, չի համապատասխանում իրականությանը ոչ մի բան»:
Փորձեցինք լսել նաև Հայկ Մարությանին, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
Մարիամ Նալբանդյան