Գամալեյայի կենտրոնը COVID-19-ի դեմ քթախոռոչային պատվաստանյութի գրանցման հայտ է ներկայացրել
МеждународноеԳամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնը փաստաթղթեր է ներկայացրել կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ քթախոռոչային պատվաստանյութի գրանցման համար:
Այդ մասին վկայում են Ռուսաստանի առողջապահության նախարարության դեղամիջոցների գրանցամատյանի տվյալները:
«Մտից համարի գրանցման ամսաթիվն է՝ 18.03.2022: Առեւտրական անվանումը՝ Գամ-ՔՈՎԻԴ-Վակ Կոմբինացված վեկտորային պատվաստանյութ՝ SARS-CoV-2 վիրուսով պայմանավորված կորոնավիրուսային ինֆեկցիայի կանխարգելման համար»,-ասվում է գրանցամատյանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: