Ճապոնիայում հերթական երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
МеждународноеՃապոնիայի հյուսիս-արևելքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոյին։
«Շաբաթվա ընթացքում այս հատվածներում հնարավոր են ուժեղ հետցնցումներ։ Բոլորին խնդրում ենք լինել զգոն և զգույշ»,- ասել է նա։
Հիրոկազու Մացունոն նաեւ հավելել է, որ հնարավոր են նոր երկրաշարժեր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7,3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժի աղբյուրը գտնվում է 60 կիլոմետր խորության վրա։