Աշտարակի կամրջի վրա բախվել են մի քանի ավտոմեքենաներ. կան վիրավորներ, այդ թվում՝ ՃՈ հետաքննիչը
ОбществоԱրդեն մի քանի ժամ է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Տեղացած առատ ձյան հետևանքով և ճանապարհների չմշակման պատճառով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի մեծ կամրջի վրա մի քանի ավտոմեքենաներ են բախվել, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարների հետևանքով մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մի քանիսին հիվանդանոց են ուղեկցել ճանապարհային ոստիկանները:
Տեղում աշխատել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Անուշավան Աղաջանյանը ու մինչ վթարի վայրի տեղազննություն կատարելի են եղել, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական շղթայական ավտովթարն է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ վթարված ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճանապարհային ոստիկանության ծառայողական Corolla-ին, ապա վրաերթի ենթարկել ավագ հետաքննիչ Ա. Աղաջանյանին: Վերջինս տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։