Ինչ են Արցախում ռուս խաղաղապահները պահանջել ադրբեջանցիներից
МеждународноеՌուս խաղաղապահները ադրբեջանցիներից պահանջել են կատարել եռակողմ համաձայնագրի պահանջները. Բարձրախոսով հնչեցվել են համաձայնագրի դրույթները.
Արցախի Թաղավարդ գյուղում այսօր բարձրախոսով հնչեցվել է 2020թ․ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնագրի դրույթները։ Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Թաղավարդի բնակիչ, ավագանու անդամ Ռուդիկ Բադասյանը, պատերազմից հետո սա առաջին անգամն էր, որ, ըստ էության, ադրբեջանական զինծառայողներին խաղաղապահներն այդ ձևով հասկացնում են, որ պետք է կատարեն 2020թ․ նոյեմբերին իրենց իսկ ստանձնած պարտավորությունները։
«Հասկանալի է, որ այդ հիշեցումն ուղղված է ադրբեջանական կողմին, քանի որ հենց նրանք են պարբերաբար խախտում կրակի դադարեցման ռեժիմը։ Ադրբեջանական դիրքերից քանի-քանի անգամ կրակ են բացել գյուղի ուղղությամբ»,-ասաց Բադասյանը։