ԵԱՏՄ-ն և Չինաստանը կմշակեն անկախ միջազգային արժութային-ֆինանսական համակարգի նախագիծ
ЭкономикаԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները և Չինաստանը կմշակեն անկախ միջազգային արժութային և ֆինանսական համակարգի նախագիծ։
Այս մասին պայմանավորվել են մարտի 11-ին տեսակոնֆերանսի միջոցով անցկացված «ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև արժութային- ֆինանսական և տնտեսական համագործակցության նոր փուլ. Գլոբալ փոխակերպումներ. մարտահրավերներ և լուծումներ» տնտեսական երկխոսության մասնակիցները։
Նախատեսվում է, որ համակարգը հիմնված կլինի նոր միջազգային արժույթի վրա, որը կհաշվարկվի որպես մասնակից երկրների ազգային արժույթների և ապրանքների գների ինդեքս։ Առաջին նախագիծը քննարկման կներկայացվի մինչև մարտի վերջ։
Ինչպես ընդգծել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը, Չինաստանն աշխարհում առաջինն էր, որ անցավ ազգային տնտեսության վերականգնման փուլը։
«Հաշվի առնելով ընդհանուր մարտահրավերներն ու ռիսկերը՝ կապված գլոբալ տնտեսության դանդաղման և ԵԱՏՄ երկրների և Չինաստանի դեմ սահմանափակող միջոցների հետ՝ մեր երկրները պետք է ակտիվացնեն գործնական համագործակցությունը ինչպես կանոնավոր փորձագիտական երկխոսությունների, այնպես էլ համատեղ միջոցառումների ու նախագծերի հարթությունում». - ասել է նախարարը:
Երկխոսության մասնակիցները դիտարկել են նաև ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև համագործակցության գործնական ասպեկտները էներգետիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ապրանքների առևտրի, ինչպես նաև երկրներին արտաքին տնտեսական ճնշմանը հարմարեցնելու միջոցառումների վերաբերյալ: