Մենք հանրության ներսում մեծ երկխոսության կարիք ունենք. Արթուր Վանեցյան
ПолитикаԱրթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հարգելի հայրենակիցներ, քանի որ, վերջին օրերին աշխատանքային այցով գտնվում էի Արցախի Հանրապետությունում (ինչի մասին դեռ մանրամասն խոսելու եմ), ժամանակ չեմ ունեցել անդրադառնալ «Ժողովուրդ» օրաթերթին մարտի 11-ին տվածս հարցազրույցին:
Հարցազրույցի շեշտադրումները ձեզ մատուցելու համար ներկայացնում եմ դրա հիմնական թեզերը՝ ըստ քննարկված թեմաների տրամաբանության: Ամբողջական հարցազրույցի հղումը տեղադրված է մեկնաբանություններում:
- Ուկրաինական զարգացումները կարող են նախադրյալ հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար:
- Ուկրաինական զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին այս կառավարության անտարբերությունը մեր սփյուռքի և ՀՀ սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների նկատմամբ:
- Մենք մեր ռազմավարական դաշնակցի հետ երկխոսության հարցում լուրջ խնդիրներ ունենք:
- Մենք գործ ունենք հայ-թուրքական խիստ գաղտնի, քողարկված գործընթացների հետ:
- Կա տպավորություն, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն արդեն լծվել են թուրքական նախապայմանները բավարարելու գործին:
- Մենք չենք մոռացել մեր առաքելությունը, մենք աշխատում ենք մեր ձեռքին եղած բոլոր միջոցներով:
- Մենք ժողովրդավարության առումով արագ տեմպերով հետ ենք գլորվում, և սա փաստ է:
- Կառավարման մինիմալ ունակություն չունեցող այս իշխանությունը չի կարող որևէ իրական արդյունքի հասնել ճգնաժամային կառավարման հարցում: