5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Международное5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում, զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:
«2022թ. մարտի 13-ի գիշերը Կամչատկայի ծովածոցի ավազանում 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի ծովածոցի ավազանում՝ Ուստ-Կամչատսկ բնակավայրից 44 կմ դեպի հարավ-արեւելք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ուստ-Կամչատսկ բնակավայրի առանձին շրջաններում ստորգետնյա ցնցումները զգացվել են մինչեւ 4 բալ ուժգնությամբ: Փրկարարները զննել են բնակավայրի սոցիալական նշանակություն ունեցող ու էներգետիկայի օբյեկտները:
«Զոհեր ու ավերածություններ չկան: Կոմունալ-կենցաղային համալիրի եւ էներգետիկայի օբյեկտներն աշխատում են բնականոն ռեժիմով»,-հաղորդում են ԱԻՆ-ից: