Ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կոչ է անում միանալ «Կանայք հանուն Խաղաղության» արշավին:
«Սիրելի´ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք շաբաթներ առաջ գործարկվել է «Կանայք հանուն Խաղաղության» արշավի կայքէջը: Կայքէջում կգտնեք արշավի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:
Եթե համաձայն եք մեր գաղափարների հետ ‹‹Ես աջակցում եմ›› բաժնում կարող եք գրանցվել և դառնալ արշավի աջակից։
Ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Հակոբյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանին, Մարքեթինգի խորհրդատու Զառա Զեյթունցյանին, Հետազոտող-սոցիոլոգ Աննա Ժամակոչյանին, Անկախ փորձագետ Գյուլնարա Շահինյանին, Նաիրա Սուլթանյանին՝ արշավի շրջանակում համագործակցության համար: