Շիրակում բախվել են DAF-ն ու Opel-ը. վերջինումս գտել են մոխրացած դի, մահացածը ԱԱԾ զորքերի ծառայող էր
ОбществоՄարտի 13-ին ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 08:30-ի սահմանում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և DAF մակնիշի բեռնատարը:
Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել. 3 հոգի, որոնցից երկուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Գյումրու բժշկական կենտրոն:
Երբ հրշեջները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, որից հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի:
Դեպքի փաստով քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները ծառայում են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն և սպասում են, որպեսզի ժամանեն կայազորի քննչական վարչության քննիչները: