Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների համար հանդիպման վայր է առաջարկել
ПолитикаՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Երուսաղեմում ռուսական կողմի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Նման հանդիպման վայր Ուկրաինայի ղեկավարն առաջարկել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ զրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Խոսել ենք Բենեթի հետ, և ես ասացի, որ այսօր ճիշտ չէ (անցկացնելը.-Խմբ.) հանդիպումներ Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում։ Ես չեմ խոսում տեխնիկական հանդիպումների մասին, ես ղեկավարների հանդիպումների մասին եմ խոսում: Կարծո՞ւմ եմ, որ Իսրայելը կարող է այդպիսի երկիր լինել, իսկ Երուսաղե՞մը: Կարծում եմ՝ այո»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Բենեթը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործում, իսկ Իսրայելը կարող է հանդես գալ անվտանգության երաշխավորների թվում։ Նա նշել է, որ Ուկրաինան «դրական է վերաբերվում որևէ մեկի միջնորդությանը», Բենեթը, ըստ Զելենսկու, «կարող է կարևոր դեր խաղալ»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բենեթը Զելենսկու հետ հեռախոսազրույցում նրան խորհուրդ է տվել ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկը։ Ուկրաինացի պաշտոնյան, որի անունը չի նշվում, ասել է, որ Զելենսկու վարչակազմում նման առաջարկը բացասաբար է ընկալվել։