9.808.684 ՀՀ դրամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին․ հայտնի է «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն
ОбществоIDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ հունվար և փետրվար ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ 9.808.684 ՀՀ դրամ, փոխանցվեց «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին։
Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ սա Բանկի և Իդրամի հերթական աջակցության ծրագիրն է կյանքին սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաներին։ «Հունվար և փետրվար ամիսների ընթացքում հավաքված «մի դրամները» ընկերություններն ուղղեցին առողջապահության ոլորտին։ Մենք խիստ կարևորում ենք երեխաների առողջությունը և մեր հաճախորդներին կոչ անում էլ ավելի ակտիվ վճարումներ կատարել Իդրամ համակարգով։ Հիշեցնեմ, որ հաճախորդները չեն վճարում ոչ մի լումա ավել, «մի դրամները» տրամադրվում են IDBank-ի և Իդրամի կողմից՝ հաճախորդների կատարած յուրաքանչյուր վճարման դիմաց», - ասել է Արսեն Քդենյանը։
Ընկերությունները հայտարարել են նաև հաջորդ շահառուի անունը։ Մարտ և ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրն ուղղված է լինելու «My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։ Կուտակված «մի դրամները» ուղղվելու են մեր պետության և, ընդհանրապես, ողջ մոլորակի բնապահպանության տեսանկյունից կարևորագույն և կենսական հարցի լուծմանը։ «My Forest Armenia»-ն հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի անտառածածկը՝ ծառատնկման և խնամքի միջոցառումների միջոցով։ Իր գործունեության 2,5 տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է շուրջ 150 հեկտար տարածքի անտառապատում՝ տնկելով ավելի քան 385․000 ծառ Լոռու և Տավուշի մարզերում։
«Լավ է, երբ մարդիկ առանձին ծառեր են տնկում, բայց մեր նպատակը ծառ տնկելը չէ, մեր նպատակը անտառ ստեղծելն է։ Անտառը համակարգ է, և օգնելու է պայքարել Հայաստանի հողերի անապատացման ու դեգրադացման դեմ, մեծացնել ջրի պաշարները, պահպանել կենսաբազմազանությունը»,- ասում է կազմակերպության հիմնադիր Անտրէ Գումուշճեանը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունն այս տարի նախատեսում է տնկել ընդհանուր առմամբ 400․000 ծառ, միայն հայկական ծառատեսակներ՝ կաղնի, սոճի, վայրի տանձենի, հացենի, թխկի, արոսենի և մի շարք թփեր։
IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ բնապահպանությունը Բանկի և Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի առանցքային ուղղություններից է։ «Այժմ գերազանց հնարավորություն ունենք մեր հաճախորդների և օգտատերերի հետ մեր համատեղ լուման ներդնելու կենսական անհրաժեշտություն ունեցող խնդրի լուծման համար։ Անտառները մեր մոլորակի թոքերն են, և անտառների ստեղծումն ու վերականգնումը մշտապես պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում»,- նշում է Տաթևիկ Վարդևանյանը։
Եթե ցանկանում եք դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան, ընդամենը անհրաժեշտ է վճարում կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 8300-ից ավելի վաճառակետերում, 750 առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա բոլոր ծառայությունների դիմաց։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ