ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
ОбществоԱկցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ֆիզիկական անձանց՝ ՀՀ դրամով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների տոկոսադրույքները: Ավանդների առավելագույն տոկոսային եկամտաբերությունը հասնում է տարեկան 13,49%-ի։
Մինչև ապրիլի 10-ը հաճախորդները կարող են ներդնել ՀՀ դրամով «Շահավետ» ավանդն սկսած երեք ամիս ժամկետով՝ տարեկան մինչև 13% տոկոսադրույքով: Միջոցները մեկ տարի ժամկետով ներդնելու դեպքում ավանդի տոկոսային եկամտաբերությունը կկազմի 11,97%: Ավանդի ներդրման նվազագույն գումարը 100 հազ․ ՀՀ դրամ է։ Ավանդի միջոցների համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն:
ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդատեսակի առավելագույն տոկոսային եկամտաբերությունը երեք ամիս ժամկետով ներդնելու դեպքում կբարձրանա մինչև 11,33%: Մեկ տարի ժամկետով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 9,97%: Ավանդի ներդրման նվազագույն գումարը 30 հազ․ ՀՀ դրամ է։ Ավանդը նախատեսում է համալրման հնարավորություն։
Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:
Ֆիզիկական անձ հաճախորդները կարող են բացել և համալրել ավանդներ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Չատ-բանկ DIRECT, Մոբայլ բանկ և Վիդեո բանկ հեռահար սպասարկման ծառայությունների միջոցով:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները տոկոսագումարների հաշվարկման, վճարման և հաճախորդների հաշիվներից գումարների ելքագրման մասով։
Բոլոր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից։
Գործող ավանդների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: