Ռուսաստանը «լռության ռեժիմ» է հայտարարել Ուկրաինայի մի շարք քաղաքների բնակիչների տարհանման համար
МеждународноеՉորեքշաբթի Երևանի ժամանակով ժամը 11:00-ից Ռուսաստանը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարդասիրական միջանցքներ տրամադրել Ուկրաինայի մի շարք քաղաքներից, այդ թվում՝ Կիևից։ Այս մասին հայտնել են մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբում։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այս որոշումն ընդունվել է՝ չնայած Կիևի կողմից հումանիտար միջանցքների բացման միջոցառումներին խանգարելուն։ Նշվում է, որ ռուսական կողմն առաջնորդվել է ազգայնականների անօրինականության պատճառով վատթարացող իրավիճակով։