Նոր մանրամասներ վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին
ОбществоԱդրբեջանական զինված ուժերի կողմից երեկ՝ մարտի 7-ին, հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Փափուկ հյուսվածքներ են վնասվել, որոնք մշակվել են։ Վիճակը բավարար է»,- ասացին նախարարությունից։
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր՝ 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։