Դոլարի փոխարժեքը նոր ռեկորդ սահմանեց
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 7-ին, կազմել է 510.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 7.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.83 դրամ (նվազել է 0.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 671.04 դրամ (աճել է 1.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.74 դրամ (աճել է 0.83 դրամով):