Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի
ОбществоՀայաստանում մարտի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 341-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 3422 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 916 349 է:
Վերջին մեկ օրում առողջացել է 505 պացիենտ, փաստացի այս պահին բուժվում է 4984 պացիենտ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 8536 է:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1626 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։