Ադրբեջանցիները անկանոն կրակ են բացել
ОбществоԱսկերանի շրջանի խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների հաջորդ կանգառը Մարտունու շրջանի Նորշեն գյուղն է։
Այս մասին հայտնում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այս դեպքում ևս, ադրբեջանցիները փորձում են խանգարել այս սեզոնին իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին և
հոգեբանական ճնշումների ենթարկել շրջակա գյուղերի բնակիչներին։
Ադրբեջանական սադրանքները հիմնականում արտահայտվում են անկանոն կրակահերթերով և բարձրախոսով շրջանը լքելու վերաբերյալ
կոչերով։
Տեղում ծառայություն են իրականացնում ռուս խաղաղապահները, որոնք փորձում են զսպել ադրբեջանական ագրեսիան։
Չնայած այն հանգամանքին, որ Արցախում որոշակի իմունիտետ է ձևավորվում ադրբեջանական գործադրած հնարքների նկատմամբ,
սակայն տեսանելի է, որ Ադրբեջանը փորձում է համակարգված ձևով ահի ու տագնապի մթնոլորտ ձևավորել»,- գրել է նա։