Կուլեբան ուկրաինա-լեհական սահմանին բանակցություններ է վարել Բլինքենի հետ
МеждународноеՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ուկրաինա-լեհական սահմանին բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին Կուլեբան խոսել է առցանց ճեպազրույցում, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Կուլեբան այսօր այցելել է ուկրաինա-լեհական սահմանի մի հատված, որտեղ հանդիպել է Բլինքենի հետ:
«Մենք բանակցություններ անցկացրինք հենց սահմանի վրա՝ չեզոք գոտում, հետո անցանք Ուկրաինայի սահմանը՝ մի քանի քայլ՝ որպես աջակցության խորհրդանիշ։ Մենք քննարկեցինք Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունավետությունը, ձեռնարկված միջոցառումները, ապագա քայլերը եւ Ուկրաինային կարեւոր սպառազինությունների մատակարարումը»,- ընդգծել է Կուլեբան։
«Համոզված եմ, որ առաջիկա օրերին դա կիրականացնենք։ ԱՄՆ-ը նաեւ կհամակարգի ջանքերը իր եվրոպացի դաշնակիցների հետ»,- ասել է Կուլեբան: