«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները, բացառությամբ դեպի Բելառուս թռիչքներից
ЭкономикаՌուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դեպի Մինսկ թռիչքներից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ընկերության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընկերությունը մարտի 6-ից չի թույլատրելու միջազգային թռիչք իրականացնել այն ուղևորներին, ովքեր դեպի Ռուսաստան հետադարձ տոմս ունեն՝ մարտի 8-ին հաջորդող ժամանակահատվածի համար: