Ողբերգական դեպք՝ Երևանում. հացատանը 64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել
ОбществоԱյսօր՝ մարտի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 10։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան 17 հասցեում գործող հացատանը դի կա։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հացատանը հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ՝ 64-ամյա Զոհրաբ Հ-ն։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ա. Ղանդիլյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։