«Ստիպենք մեզ մտածել». Արթուր Ղազինյան
Альтернативное мнениеԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է․
Ստիպենք մեզ մտածել.
___________________________
Զելենսկի - Ուկրաինան պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ.
ՆԱՏՕ - դա հնարավոր չէ, մոռացեք.
Զելենսկի - մեզ խաբեցին, մեզ գցեցին, մենք մենակ ենք.
Ուկրաինայի ժողովուրդ - մենք տենց էլ գիտեինք, որ մեզ գցելու են ու ռուսի դեմ թողեն մենակ.
ԱՄՆ - մենք կկիրառենք տնտեսական պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ.
Անգլիա - ես էլ.
ԵՄ - մենք էլ.
ԱՄՆ - դե դուք սկսեք, հետո ես կմիանամ ձեզ.
Զելենսկի - փակեք երկինքը Ռուսաստանի համար, սառեցրեք նրանց հաշիվները, անջատեք SWIFT համակարգը.
ԱՆԳԼԻԱ ու ԵՄ - հենց հիմա, մենակ դու մի ասա որ մենակ ես մնացել ու քեզ գցել ենք.
Ուկրաինայի ժողովուրդ - սրանք էլի մեզ թողելու են մենակ ռուսի դեմ.
Զելենսկի - Ուկրաինայի երկինքը հայտարարեք ոչ թռիչքային գոտի.
ՆԱՏՕ, ԱՄՆ, ԵՄ, Անգլիա - դա հնարավոր չէ, մոռացեք, դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի դեմ.
Զելենսկի - մենք մենակ ենք, 24 ժամ է մնացել, մեզ գցեցին, լքեցին.
Անգլիա, ԵՄ - մենք կկիրառենք տնտեսական պատժամիջոցներ, Ուկրաինային կտանք թեթև զենք ու մի քանի հատ ռուսական կործանիչ.
Ուկրաինայի ժողովուրդ - պետքա ռուսների հետ պայմանավորվել.
Զելենսկի - Ուկրաինան պետք է մտնի ԵՄ կազմի մեջ ու հենց հիմա, արագացված ընթացակարգով, արեք դա, ապացուցեք որ դուք մեր կողքին եք.
ԵՄ - իհարկե, ինչի մասին է խոսքը, հեսա հավաքվենք, քննարկենք ու որոշենք.
Ռուսաստան - ես դեմ չեմ, ԵՄ-ը ռազմական դաշինք չէ.
Հիմա կուլմինացիան.
Որպես ԵՄ իրավունքի մասնագետ և ԵՄ ընդլայնման գործընթացին խորությամբ ծանոթ անձ, կարող եմ հաստատապես պնդել, որ ԵՄ-ը ՉԻ ԿԱՐՈՂ Ուկրաինային այս վիճակով ընդունել իր կազմ, դա ուղղակի անհնար է:
ԵՄ նոր անդամ պետության մուտքը ԵՄ տևում է միջինը 8 տարի, իսկ փաստացի պատերազմի մեջ գտնվող պետության պարագայում, որտեղ կանգնած են ռուսական զորքեր, դա ուղղակի անհնար է:
Հիմա ինչ է լինելու.
Զելենսկի - Ուկաինայի հպարտ քաղաքացիներ, մենք կրկին խաբվեցինք, մեզ լքեցին, գցեցին, մենք մենակ ենք.
Ուկրաինայի ժողովուրդ - պետք է Ռուսաստանի հետ հաշտվել, մեր փրկությունը Ռուսաստանն է.
Ռուսաստան - что и требовалось доказать ! ! !