Պուտինը նոր կարգադրություններ է տվել
ПолитикаՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ Սերգեյ Շոյգուի եւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ընթացքում կարգադրել է մարտական հերթապահության իրականացման հատուկ ռեժիմի բերել ռուսական բանակի զսպող ուժերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Արեւմտյան երկրները ձեռնարկում են ոչ միայն ոչ բարեկամական գործողություններ մեր երկրի նկատմամբ տնտեսական ոլորտում, ես նկատի ունեմ այն պատժամիջոցները, որոնց մասին բոլորը լավատեղյակ են, այլ ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս նաեւ ագրեսիվ հայտարարություններ մեր երկրի հասցեին»,-հավելել է երկրի ղեկավարը: