Զելենսկին իր դիրքորոշման պատճառով այսօր կարող է կորցնել Ուկրաինան. Պետդումայի խոսնակ
ПолитикаՊետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է փնտրի բանակցությունների համար բոլոր հնարավոր միջոցները.
«Փոխարենը նա արդարացումներ է փնտրում, ինչը իր կողմից հանցագործություն է Ուկրաինայի ժողովրդի դեմ։
Զելենսկուն խաղաղություն պետք չէ: Հետևանքներն ակնհայտ են: Եթե Զելենսկին երեկ կորցրեց Դոնբասը իր դիրքորոշման պատճառով, ապա այսօր նա կարող է կորցնել Ուկրաինան»,-հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: