Ռուսաստանը Ուկրաինային մինչև ժամը 15:00-ն ժամանակ է տվել
ПолитикаՌուսաստանի ներկայացուցիչները Գոմելում հանդիպման վերաբերյալ Ուկրաինայի պատասխանին կսպասեն մինչև ժամը 15:00-ն: Այս մասին ասել է պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ աելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվայի պատվիրակությունն արդեն Գոմելում է։
Նշենք նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել էր Կիևի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը այս երկրում կայանալիք հանդիպմանը և առաջարկել բանակցությունների համար այլ երկիր։ Միաժամանակ, ինչպես նշել են Կրեմլում, հենց ուկրաինական կողմն է ընտրել Գոմելը որպես բանակցությունների հարթակ։